Կովկասյան կամ Պարսկական ընձառյուծը (Pantera pardus tulliana) բնակվում է հանրապետության երեք հարավային մարզերում` Արարատ, Վայոց Ձոր և Սյունիք: Ավելի վաղ, ըստ գրական տվյալների, այն նկատվել է նաև երկրի հյուսիսում: Ընձառյուծը շատ ճկուն տեսակ է, և այն տարածված է ենթալպիական մարգագետիններից մինչև Արաքս գետի հովիտ: Ընձառյուծի համար ամենահարմարավետ ապրելավայրը գիհու նոսրանտառներն են` ժայռոտ ծածկերով, խորը կիրճերով և քարքարոտ լանջերով: Մարմնի երկարությունը կարող է հասնել 126-183 սմ, իսկ պոչի երկարությունը` 94-116 սմ: Հասուն արու առանձնյակի կշիռը երբեմն կարող է հասնել մինչև 90 կգ: Էգերը սովորաբար զիջում են արուներին իրենց մարմնի երկարությամբ և քաշով: Ընձառյուծները շատ ուշադիր են իրենց բնակության տարածքների ընտրության հարցում, և գերիշխող հասուն արու առանձնյակի տարածքը կարող է հասնել մինչև 15-30 000 հեկտարի: Հասուն էգի տարածքը ձագերի հետ միասին կարող է հասնել մինչև 10 000 հեկտարի: Ընձառյուծն իր հետևից թողնում է բազմաթիվ նշաններ, այդ թվում փորվածքներ, քերծվածքներ: Բազմաթիվ փորվածքների առկայության դեպքում կարող ենք դատել նաև ապրելավայրի վիճակը և դրա կենսունակության մասին:
Կարդալ ավելին«Բեզոարյան» անվանումն այծը ստացել է շնորհիվ սննդից նրա ստամոքսում առաջացող գնդերի՝ բեզոարների։ Արուները առանձնանում են իրենց երկար եղջյուրներով։ Ներառված է ՀՀ Կարմիր գրքում և միջազգային Կարմիր ցուցակում։ Հայաստանում WWF-Հայաստանի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներով Հայաստանում բնակվում է շուրջ 3000 բեզոարյան այծ։
Հայկական մուֆլոնը կամ վայրի ոչխարը պատկանում է սնամեջ եղջյուրավորների ընտանիքին։ Այն տարածված է հայկական լեռնաշխարհում և նախընտրում է չոր՝ տափաստանային բուսականություն։ Այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում և միջազգային Կարմիր ցուցակում։ WWF-Հայաստանի կողմից իրականցվող մոնիթորինգի արդյունքներով Հայաստանում կա շուրջ 300-400 մուֆլոն։
Գրեթե անհնար է շփոթել այս կենդանուն իր արտաքին տեսքի շնորհիվ։ Հնդկական վայրենակերպը կամ մացառախոզը բնակվում է ժայռոտ խոտածածկ տարածքներում և նոսրանտառներում։ Այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում և միջազգային Կարմիր ցուցակում։
Այս արագաշարժ ու նրբագեղ կենդանին հանդիպում է հիմնականում անտառներում և անտառային բացատներում։ Գեղեցիկ եղջյուրներով օժտված են միայն արուները։ Այծյամը տարածված է Եվրոպայում և Ասիայում։
Վայրի խոզն ընտանի խոզի նախնին է։ Այն ունի շուրջ 100-150կգ քաշ, իսկ մարմնի երկարությունը հասնում է 170սմ։ Վարազը ամենակեր է և հիմնականում բնակվում է լայնատերև խառը անտառներում։ Վարազներին բնորոշ է մայրիշխանությունը։
Գորշուկին հեշտությամբ կարելի է ճանաչել սև ու սպիտակ զոլավոր գլխով, մոխրագույն մորթով և կարճ ոտքերով։ Նրանք ապրում են փորած ստորգետնյա թունելներում։ Կենդանին լայնորեն տարածված է Հայաստանում։ Դաշտային ուսումնասիրությունների ժամանակ ընձառյուծի կղանքում հայտնաբերվել են գորշուկի մնացորդներ։
2016թ.-ից WWF-Հայաստանի կողմից ստեղծվել է ընձառյուծի խնամակալների ցանցը, որը նորարարական մոտեցում է բնապահպանության մեջ և միտված է նպաստել համայնքների բնակչության ներգրավմանը ընձառյուծի և նրա որսատեսակների մոնիթորինգի և պահպանության գործում: Ներկայումս ընձառյուծի խնամակալների խմբեր են գործում Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Խնամակալների խմբերը իրկանացնում են պարբերական այցեր համայնքի հարակից տարածքներ և կատարում կենդանիների դաշտային հետազոտություններ ու դիտարկումներ, տեղադրում ֆոտոխցիկներ և այլն:
Մենք սոցիալական ցանցերում
@wwfarmenia
@wwfarmenia
@wwfarmenia
http://armenia.panda.org/
WWF-Հայաստան
ՀՀ, Երևան 0019, Պռոշյան փող. 11/1
Հեռ./ֆաքս`(+374 10) 54 61 56
Հեռ./ֆաքս` (+374 10) 58 89 83